Ֆիլմի մասին

Փրկության քարտեզ

Ֆիլմ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Պրեմիերա    :   22 ապրիլի 2015 թ., Երևան, Հայաստան
25 ապրիլի 2015 թ., Գյումրի, Հայաստան
Արտադրությունը    :   «ՄԱՆ ՓԻՔՉԵՐՍ», Հայաստան
Ժանր    :   Փաստավավերագրական խաղարկային լիամետրաժ ֆիլմ
Տևողությունը    :   90 րոպե.
Բյուջե    :   $380 000
Թույլատրելի տարիք    :   12+

Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ականատեսներ, անօթևան հայ երեխանների և կանանց ապաստանների հիմանդիրներ` եվրոպացի հինգ Մեծ հումանիստ կանանց կյանքի և մարդասիրական առաքելության մասին:


«Փրկության քարտեզ» ֆիլմի նկարագրությունը

Ֆիլմը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների, հատկապես Հայոց ցեղասպանության ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին:

Ֆիլմը փաստագրություն է և կառուցվում է միայն իրական փաստերի հիման վրա:

Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են Հայ ազգի կոտորածները:

Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփե (Դանիա) և միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա, Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա):

Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմանդիրները: Իրենց անծանոթ, մի խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել: Եվ նրանք, Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով,տարբեր երկրներից գալով հայոց հող` նվիրվել են նրա ժողովրդին անմնացորդ ու անձնուրաց:

Ֆիլմը վարում է ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելույթան ճանապարհը, նա գծում է «Փրկության քարտեզը»:

// Հայոց Ցեղասպանության 100-րդ տարվան ընդառաջ, ֆիլմը նվիրվում է Մեծ հումանիստների հիշատակին` որպես երախտագիտության տուրք ամբողջ հայ ժողովրդի և մարդասիրական հայացքներ դավանող ու վեհ արժեքները գնահատող բոլոր մարդկանց անունից:

    Ֆիլմը նկարահանվել է
  • 0
    երկրների
  • 0
    քաղաքներում
  • 0
    տարի Մեծ եղեռնից հետո

Ֆիլմի դեմո հոլովակները






Ստեղծագործական խումբ

Աջակիցներ և խորհրդատուներ

Խորհրդատուներ

  • Սվանտե Լունդգրեն (Ֆինլանդիա)
  • Բրիտա Յոնսեն (Դանիա)
  • Մոգենս Հոյմարկ (Դանիա)
  • Ինգեր Օքենհաուգ (Նորվեգիա)
  • Յուսի Ֆլեմինգ Բյորն (Նորվեգիա)
  • Աննա Մարիա Սմաբերգ (Շվեդիա)
  • Գորան Գուներ (Շվեդիա)
  • Ռոլֆ Հոսֆելդ (Գերմանիա)
  • Իոաննիս Խասիոտիս (Հունաստան)
  • Արտեմ Դավիդյանց (Էստոնիա)
  • Աշոտ Մելքոնյան (Հայաստան)
  • Արծվի Բախշինյան (Հայաստան)
  • Հակոբ Սողոմոնյան (Հայաստան)
  • Դիտել ամբողջական ցանկը

Արխիվներ

  • Դանիայի ազգային արխիվ,Կոպենհագեն
  • Դանիայի Թագավորական գրադարան
  • Դանիայի Պետական գրադարան
  • Գյուլինգի տեղական արխիվ, Դանիա
  • Մալխեի միսիոներական նախկին դպրոց (ներկայումս ծերանոց), Ֆրաենվալդ, Գերմանիա
  • Նորվեգիայի պետական արխիվ, Օսլո
  • Նորվեգիայի Պետական գրադարան
  • Շվեդիայի Թագավորական գրադարան
  • Շվեդիայի պետական գրադարան, Ստոկհոլմ
  • Շվեդիայի ազգային արխիվ, Ստոկհոլմ
  • Շվեդիայի Արմինգե ազգային արխիվ
  • Էստոնիայի ազգային արխիվ, Տալլին
  • Դիտել ամբողջական ցանկը

Աջակիցներ

  • Հայոց ցեղասպանության 100-րդ. տարելիցին նվիրված միջոցառումներ հիմնադրամ
  • ՀՀ Մշակույթի նախարարություն
  • Դանիայի և Նորվեգիայի Թագավորություններում Հայաստանի դեսպանություն
  • «Դան Արմեն» Հայ-Դանիական Ասոցիացիա
  • Հայկական Առաքելական Եկեղեցական համայնք,Նորվեգիա
  • Հայաստանի դեսպանություն Էստոնիայի Հանրապետությունում
  • Էստոնիայի Հայկական Ազգային Միություն
  • «Շիրակ» Հայ-Շվեդական Ասոցիացիա
  • «Ալեքսանյան ընտանիք» հիմնադրամ
  • Դիտել ամբողջական ցանկը


Մամուլի արձագանքը

«Փրկութեան քարտէզ» ֆիլմի պրոդիւսեր Մանուէլ Սարիբէգեանն ու իրանագէտ Ժաննա Յակոբջանեանը ազգային առաջնորդարանում
«ԱԼԻՔ» Օրաթերթ

«Փրկութեան քարտէզ» ֆիլմի ցուցադրութիւնը՝ Թեհրանում
«ԱԼԻՔ» Օրաթերթ

Թեհրանում ցուցադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փրկության քարտեզ» ֆիլմը
Ararat News

Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստը ճնշում կլինի Թուրքիայի վրա. շվեդ ցեղասպանագետ
1in.am Armenian News & Analyses

Ֆիլմ, որ արժե ցուցադրել ամբողջ աշխարհին
YEREVAN TODAY

«Փրկության քարտեզ» Ֆիլմի կոմպոզիտոր Վիգ Ցարտմանի հարցազրույցը
«ԱՐՄԵՆԻԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանութեան 100-Ամեակի Առթիւ .- «ՓՐԿՈՒԹԵԱՆ ՔԱՐՏԷՍ» ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆԸ
«ՀԱՅՐԵՆԻՔ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Ցեղասպանութեան 100-Ամեակին Առթիւ. Փրկութեան Քարտէզ
«ԱԶԴԱԿ» ՕՐԱԹԵՐԹ

«Փրկության քարտեզի» հետքերով
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹ (Թիվ 79, չորեքշաբթի, 22 ապրիլի 2015 - էջ 7)

100 րոպե ճանապարհորդություն «Փրկության քարտեզով»
«168 ԺԱՄ» ՕՐԱԹԵՐԹ

Հինգ միսիոներ կանանց ճակատագրերը ներկայացնող ֆիլմը կինոէկրաններին է
«Արմենպրես» լրատվական գործակալության

«Փրկության քարտեզ» ֆիլմն այսօր մեծ էկրան բարձրացավ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական

Չնայած ֆինանսական մեծ խնդիրների՝ «Փրկության քարտեզ» ֆիլմը կցուցադրվի մեծ էկրանին
«Լրատվական» ռադիո

«Փրկության քարտեզ». Ֆիլմի պրեմիերա
Yerevan.Today

​Կայացավ «Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան
«ԱՆԿԱԽ» լրատվական

Կայացավ խաղարկային-փաստավավերագրական լիամետրաժ «Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան
ԼՐԱԳԻՐ.am

ՍԵՐՆ Է ՍԻՐՈ ԳԻՆԸ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

«Առավոտ լուսո» – Հ1

Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարի հյուրերն են «Փրկության քարտեզ» ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները։

Դիտել հաղորդումը

Երկրի հարցը

«Երկիր մեդիա» հերուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հյուրն է «Փրկության քարտեզ» ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը։

«Լրատվական» ռադիո։ Փրկության քարտեզ. նոր ֆիլմ նվիրված ցեղասպանությանը

"Փրկության քարտեզ" անվանումով ֆիլմը Հայոց ցեղասպանությունը ներկայացնում է օտարազգի հումանիստ կանանց պատմություններով:

Լսել ձայնագրությունը

Հինգ միսիոներ կանանց ճակատագրերը՝ ցեղասպանության մասին պատմող ֆիլմում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր ֆիլմ է նկարահանվում, որի կիզակետում հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն են:

Կարդալ շարունակությունը

Ցեղասպանության մասին կխոսեն օտարները

«Փրկության քարտեզ» խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմի աշխատանքները կավարտվեն, եթե օր առաջ լուծվի ֆինանսավորման հարցը:

Կարդալ շարունակությունը

Հինգ միսիոներ կանանց ճակատագրերը՝ ցեղասպանության մասին պատմող ֆիլմում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր ֆիլմ է նկարահանվում, որի կիզակետում հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն են:

Կարդալ շարունակությունը

Ցեղասպանության մասին կխոսեն օտարները

«Փրկության քարտեզ» խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմի աշխատանքները կավարտվեն, եթե օր առաջ լուծվի ֆինանսավորման հարցը:

Կարդալ շարունակությունը
01

Սա ֆիլմ է մահվան դեմ կյանքի, ոչնչացման փոխարեն փրկության, բռնության դիմաց մարդասիրության մասին: Սա պայքարի ձոն է ու կյանքի հաղթանակ: Հազարավոր մարդկանց վիշտն ամոքող և խիզախ կանանց հանդեպ երախտագիտության ու հպարտության զգացումներ առաջացնող այս ֆիլմը հետաքրքրելու է և՛ համայն աշխարհում սփռված հայությանը, և՛ նրանց բախտակից մյուս ազգերին, և՛ իհարկե նրանց, ովքեր դեռ երկմտում են «Հայոց ցեղասպանություն» ձևակերպման շուրջ:
«Արմենպրես» լրատվական գործակալություն

02

Նկատի ունենալով նման ֆիլմ նկարելու հետաքրքիր մտահղացումը, թեմայի մատուցման ձեւը եւ «Փրկության քարտեզի» ստեղծագործական կազմի պրոֆեսիոնալիզմը, հակված ես մտածելու, որ սա անկասկած հաջողություն ունեցող նախագիծ է:


«Առավոտ» օրաթերթ

03

Ֆիլմը ցեղասպանության մասին է պատմում, սակայն ֆիլմի հերոսուհիների միջոցով մարդասիրական լույսի տակ է ներկայացվում: Հանդիսատեսն անպայման հուզվելու է` տեսնելով այդ կինոնկարը, քանի որ այս կանանց ճակատագիրը շատ դրամատիկ է:
«Կինոաշխարհ» ամսագիր

04

"Փրկության քարտեզ" անվանումով նոր ֆիլմը Հայոց ցեղասպանությունը ներկայացնում է օտարազգի հումանիստ կանանց պատմություններով: Ֆիլմում ազգությամբ ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենը՝ անցնելով այդ կանանց առաքելության ճանապարհը, գծում է մի նոր՝ "Փրկության քարտեզ":
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն